Հասարակական

Պարեկները մայիսի 29-ից հունիսի 5-ը Երևանում հայտնաբերել են 4083, վեց մարզերում ՝ 8613 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները մայիսի 29-ից հունիսի 5-ը Երևանում հայտնաբերել են 4083, վեց մարզերում ՝ 8613 խախտում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում մայիսի 29-ից հունիսի 5-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4083 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 91 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 158, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 211 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 55, չամրակապված վարելու՝ 142, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 295, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 184 իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 328-ը՝ տեխնիկական զննություն չանցած: Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 61 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 8613 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 188 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 96, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 402 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 66, չամրակապված վարելու՝ 1290, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 170 իրավախախտումներ։ 279 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1241-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 37 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում