Պաշտոնական

ՀՀ արդարադատության նախարարը կհանդիպի Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարը կհանդիպի Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունիսի 11-14-ը կգործուղվի Ստրասբուրգ, որտեղ կհանդիպի Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի հունիսի 11-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում