ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը հյուրընկալվել է Սեւան համայնքի Ծաղկունք գյուղում

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծաղկունք գյուղում հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագիրը, որի շրջանակներում էլ Սեւան համայնքի Ծաղկունք գյուղի նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բնապահպանական ուղղվածության կրթական եւ ժամանցային միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Սեւանի համայնքապետարանի աշխատակիցներ, «Համայնքների կայուն զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ի ներկայացուցիչները եւ Ծաղկունք Բաց դպրոց հիմնադրամի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը, ուսուցչական անձնակազմը, աշակերտները, բնակավայրի նախակրթարանի սաները եւ դաստիարակները:

«Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը երեխաներին դիմեց հայերեն լեզվով` նշելով, որ անչափ կարևոր է մաքուր բնակավայր ունենալը, եւ երեխաները կարող են նպաստել այդ մշակույթի ձեւավորմանն իրենց վարքագծով եւ գործողություններով, միաժամանակ օրինակ դառնալ իրենց ծնողների համար:

Երեխաների համար նախապատրաստվել էին աշխատարաններ, եւ յուրաքանչյուր խումբ, ստանալով համապատասխան առաջադրանք, անցան գործի: Մինչ երեխաները զբաղված էին առաջադրանքների կատարմամբ, դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին դպրոցի տարածքում եւ բակում, ծանոթացան այն ծրագրերին, որոնք իրականացվել եւ իրականացվում են կրթօջախում` նպաստելով երեխաների բնապահպանական դաստիարակությանը, ձեւավորելով վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ:

«Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագիրը եւս մեկ հիմնարար քայլ է աղբահանության ոլորտում մշակույթի ձևավորմանը, որի հաջողությունը պայմանավորված է ծրագրում ներառված համագործակցող կողմերի դերակատարմամբ եւ ամենակարեւորը` սա ուղղված է յուրաքանչյուր բնակչին: Ծրագիրը նպատակ ունի՝ փորձարկել թափոնների հավաքման նոր մոտեցում, որի հաջողությունն ապացուցվել է մի շարք եվրոպական եւ արեւմտյան երկրներում: Ծրագրի շրջանակներում ակնկալվում է քաղաքացիների մասնակցության եւ ներգրավվածության ավելացում բնակավայրերում թափոնների տեսակավորման գործում՝ տեսակավորման աղբարկղերի տեղադրման եւ իրականացվող միջոցառումների շնորհիվ»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters