Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է, քննարկվում ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ԵՄ անդամ հանդիսացող առանձին երկրի օրակարգում կա, քննարկվում է, և մեծամասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում: Այդուհանդերձ ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք: Եվ ԵՄ-ի ներսում կոնսենսուսի հասնել դեռևս հնարավոր չի եղել»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը վստահեցրեց, որ այս առումով աշխատանքը շարունակվում է:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Աջափնյակում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք

COP17-ի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման շղթա