Տնտեսություն

Երևանում կկայանա hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումը

1 րոպեի ընթերցում

Երևանում կկայանա hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի առևտրային պալատն ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հրավիրում են hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումին մասնակցելու։

Ֆորումի ընթացքում իսպանական 8 ընկերություններ ներկայացնելու են իրենց արտադրանքն ու

ծառայությունները հետևյալ ոլորտներում՝ ջերմատներ, պարարտանյութեր, ոռոգման համակարգեր, IoT սենսորներ՝ բույսերի համար, հենասյուներ՝ խաղողի և այլ այգիների համար։ Միջոցառման ընթացքում իսպանական ընկերությունները կներկայացնեն իրենց գործուենությունն ու առաջարկները, ինչպես նաև տեղի կունենան երկկողմ (B2B) հանդիպումներ՝ ըստ ծրագրի։

Միջոցառումը տեղի կունենան հունիսի 19-ին։ Միջոցառման սկիզբը ժամը 12։00-ին է, հյուրերը պետք է ներկայանան ժամը 11։30-ին։

Միջոցառումը կանցկացվի Double Tree by Hilton հյուրանոցում՝ ՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2 հասցեում։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրացվել։

Մասնակցությունն անվճար է։

Ֆորումին մասնակից իսպանական ընկերությունների ցանկը

hay.jpg (1.02 MB)

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում