Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարվա ընթացքում հիմնվել է դիվանագիտական 2 ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները․ Կապանում բացվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

«2022 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 պետության հետ: 2022 թ Հայաստանում հիմնվել է 2 նոր ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները, ինչպես նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը»,-ասաց ԱԳ նախարարը:

ՀՀ-ում ռեզիդենտ դեսպաններից երեքի՝ Սլովակիայի, Ուրուգվայի և Սերբիայի պարագայում ներկայացվածությունը նախկինում գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից բարձրացվել է արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակի:

Խոսելով օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից՝ Միրզոյանն ասաց, որ 2022թ-ի ընթացքում ՀՀ-ն հավատարմագրել է 4 նոր ոչ ռեզիդենտ դեսպաններ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճամայկայում և Հյուսիսային Մակեդոնիայում: Ընդհանուր առմամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում: Հավատարմագրվել է նաև Հայաստանի 7 նոր պատվո հյուպատոս:

Հայերեն English Français Русский

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Աջափնյակում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք

COP17-ի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման շղթա