ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 4-ին, ժամը 02:24-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մաստարա գյուղի տներից մեկի տանիքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:13-ին, մարվել՝ 03:41-ին։ Այրվել են տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ):