Հասարակական

Վանաձորի սուպերմարկետներից մեկում մասամբ դեղատուն է այրվել

1 րոպեի ընթերցում

Վանաձորի սուպերմարկետներից մեկում մասամբ դեղատուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 4-ին, ժամը 01:21-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում գտնվող սուպերմարկետում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 02։11-ին։ Այրվել է սուպերմարկետում գտնվող դեղատունը՝ մասամբ (մոտ 12 քմ), ջերմահարվել են պատուհանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում