Իտալական ներդրումների ծավալները Հայաստանում աճում են. ՀՀ վարչապետը շնորհավորել է Ջորջա Մելոնիին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ տարեցտարի աճում են երկկողմ առևտրաշրջանառության, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալները Հայաստանում։ Հայաստանը վճռական է Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները հասցնել քաղաքական երկխոսության մակարդակին։

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կունենանք հանդիպելու՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր օրակարգային հարցերը, ինչպես նաև նախանշելու երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան