ՌԴ մարզերը ենթարկվել են ԱԹՍ-ներով հերթական հարձակման, իսկ Կիևը՝ հերթական գնդակոծության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերը Կիևը և Ուկրաինայի մյուս քաղաքները հերթական անգամ ենթարկվել են գնդակոծության, որի ընթացքում գործի են դրվել թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ըստ նախնական տվյալների՝ գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի տարածքի վրա արձակել են 15 թևավոր հրթիռ և 18 ԱԹՍ, որոնք բոլորը խոցվել են:

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմն իր հերթին հայտնել է, որ 30-ից ավելի թիրախները խոցվել են Կիևի երկնքում:

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրի՝ Ռուսաստանը շարունակում է իր հիմնական ջանքերը կենտրոնացնել Լուգանսկի և Դոնեցկի հանդեպ լիակատար վերահսկողություն սահմանելու վրա:

Իսկ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են տարբեր մարզերում Ուկրաինայի կողմից անօդաչուներով հարվածների մասին: Ըստ Սմոլենսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Վասիլի Անոխինի՝ գիշերը Պերեսնա և Դիվասի գյուղերի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները հարձակման են ենթարկվել մեծ հեռահարության երկու ԱԹՍ-ներով: Լուրջ վնասներ չկան:

Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտն իր հերթին հաղորդել է, որ գիշերը Կուրսկի մերձակայքում խոցվել է ուկրաինական մի քանի անօդաչու թռչող սարք: Նա բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել՝ հավաստիացնելով, որ քաղաքը գտնվում է զինվորականների հուսալի պաշտպանության տակ:

Իսկ Բրյանսկի մարզում, ըստ նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի, Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Լոմակովկա և Նովայա Պոգոշչ գյուղերը: Տուժածներ չկան: Նովայա Պոգոշչում երկբնակարանային շենք է այրվել:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ