Հասարակական

Փրկարարները Դեբեդ գետից քաղաքացու դի են դուրս բերել

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Դեբեդ գետից քաղաքացու դի են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 1-ին, ժամը 17։51-ին ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետում նկատվում է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ Դեբեդ գետից դուրս են բերել Ռ. Պ.-ի (ծնված 1949 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում