Հասարակական

«One Run» միջազգային վազքարշավի անցկացման համար Երևանի կենտրոնի 5 փողոցներ հունիսի 4-ին փակ են լինելու

1 րոպեի ընթերցում

«One Run» միջազգային վազքարշավի անցկացման համար Երևանի կենտրոնի 5 փողոցներ հունիսի 4-ին փակ են լինելու

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի կենտրոնական մասում հունիսի 4-ին անցկացվելու է «One Run» միջազգային վազքարշավը, որի մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից և անցնելու է Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հունիսի 4-ին, ժամը 07.00-ից ժամը 14.30-ը, երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը, իսկ 09.00-ից ժամը 14.00-ն՝ նաև Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում