Վրաստանն առաջին հերթին մտածում է սեփական անվտանգության մասին. Ղարիբաշվիլի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը ներկայիս իրադրությունում առաջին հերթին մտածում է սեփական անվտանգության մասին, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ չէ և չունի պաշտպանության ոչ մի երաշխիք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

«Ցավոք, մենք ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ երկիր չենք և, իհարկե, չունենք անվտանգության «հովանոց» և երաշխիքներ: Դրանից ելնելով` մեզ համար հատկապես կարևոր է, որ մեր ղեկավարությունը ձեռնարկի ճիշտ քայլեր, որպեսզի այս չափազանց անկանխատեսելի միջավայրում նախ պաշտպանենք մեր երկիրը, փրկենք մեր երկիրը: Մենք պետք է հոգ տանենք մեր ժողովրդի անվտանգության մասին», - հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները վարում են «խաղաղության քաղաքականություն» և առաջնորդվելով դրանով՝ երկիրը տանում են դեպի ինտեգրում եվրաատլանտյան կառույցներին։

Թբիլիսին վերջերս քննադատության է ենթարկվում արևմտյան երկրների և Ուկրաինայի կողմից՝ ոչ բավականաչափ հակառուսական դիրքորոշման պատճառով:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս