Հասարակական

Փրկարարներն բնից ընկած արագիլի ճտին հանձնել են ԲԸ տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն բնից ընկած արագիլի ճտին հանձնել են ԲԸ տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 31-ին, ժամը 18։30-ին ահազանգ է ստացել, որ Արփի գյուղի 1-ին փողոցում արագիլի ճուտը վայր է ընկել բնից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն արագիլին հանձնել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում