Տնտեսություն

IDBank-ի Visa Business Platinum քարտն` այժմ ավելի շահավետ պայմաններով

2 րոպեի ընթերցում

IDBank-ի Visa Business Platinum քարտն` այժմ ավելի շահավետ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 30-ը ձեռք բեր IDBank-ի Visa Business Platinum վճարային քարտը 3000 դրամ ամսական կամ 30000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Սա նշանակում է, որ Հայաստանում IDBank-ի կողմից առաջինը ներկայացված պրեմիում դասի բիզնես քարտն այժմ կարող է ծառայել Ձեր բիզնեսին ավելի մատչելի պայմաններով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին IDBank-ից։

IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ հաճախորդների հարմարավետությունը Բանկի ուշադրության կենտրոնում է․ «Քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար և մի շարք առավելություններ ունի․ մասնավորապես, այն հնարավորություն է տալիս՝

  • անվճար մուտք գործել ավելի քան 1000 օդանավակայանների Lounge սրահներ,
  • օգտվել արտոնյալ զեղչերից ամբողջ աշխարհում,
  • օգտվել միջազգային կոնսիերժ ծառայությունից,
  • IDBusiness Mobile առցանց բջջային հավելվածով ակնթարթային գործարքներ կատարել և շատ ավելին։

Բացի այս ամենից, քարտը մեր բիզնես հաճախորդներին տալիս է բիզնեսը հարմարավետ վարելու հնարավորություն։ Այսինքն, այս քարտով կարելի է կազմակերպության անունից վճարել տարբեր ապրանքներ ձեռք բերելիս, աշխատակիցների գործուղումների համար, նրանց համար ստանալ ճամփորդության ապահովագրություն շահավետ պայմաններով և այլն։ Ընդ որում հարկային բոլոր պարտավորությունները կկատարվեն առանց խոչընդոտների», - ասում է Տիգրան Մխիթարյանը և հավելում, որ ուրախ են քարտը իրենց հաճախորդներին շահավետ պայմաններով առաջարկելու հնարավորության համար։

Քարտի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայք:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում