ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ԿԺԴՀ-ի կողմից արբանյակ տանող հրթիռի արձակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական արբանյակ տանող հրթիռի արձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։

«Բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի օգտագործմամբ ցանկացած արձակում հակառակ է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին», - նշված է հայտարարությունում:

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը կրկին Փհենյանին կոչ է արել «դադարեցնել նման գործողությունները և արագ վերսկսել երկխոսությունը՝ կայուն խաղաղության, ինչպես նաև Կորեական թերակղզու ամբողջական և վերահսկելի միջուկազերծման նպատակին հասնելու համար»։

Այս առնչությամբ ԱՄՆ-ում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակման պատճառով տարածաշրջանում մեծանում է ապակայունացման ռիսկը: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը նշել է, որ Փհենյանի նման գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձևերի կոպտագույն խախտում են։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը ձախողվել է, սակայն Փհենյանը նախատեսում է հնարավորինս շուտ իրականացնել երկրորդ արձակումը: ԿԺԴՀ-ի հետախուզական արբանյակի արձակման ժամանակ վթարի պատճառ են դարձել տանող հրթիռի շարժիչների աշխատանքի հետ կապված խնդիրները և վառելիքի անկայունությունը։

Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի՝ ԿԺԴՀ-ի հրթիռն ընկել է Դեղին ծովը՝ Հարավային Կորեայի Օչհոնդո կղզուց 200 կմ դեպի արևմուտք։

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել էր, որ մայիսի 31-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակամիջոցում մտադիր էարձակել երկրի պատմության մեջ առաջին հետախուզական արբանյակը։ Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ