Պաշտոնական

Վարչապետը և ՌԱԿ Կենտրոնական վարչության նորընտիր անդամներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը և ՌԱԿ Կենտրոնական վարչության նորընտիր անդամներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության նորընտիր անդամներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը շնորհավորել է ՌԱԿ 29-րդ համագումարի անցկացման, կուսակցության նոր ղեկավար մարմնի ընտրության առթիվ և նրանց մաղթել կուսակցական արդյունավետ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՌԱԿ համագումարը Երևանում անցկացնելու որոշումը և բարձր գնահատել ՌԱԿ գործունեությունը, որը մեծ դերակատարություն ունի Հայաստանում և Սփյուռքում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության և ՌԱԿ միջև համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի:

Ըստ աղբյուրի՝ Միքայել Խարապյանը հավելել է, որ ՌԱԿ-ն իր աջակցությունն է հայտնում կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքում առկա խնդիրների և մարտահրավերների լուծման:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՌԱԿ գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանի տնտեսական զարգացումներին և այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում