Հասարակական

Գյումրիում ավտոտնակի պատին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ավտոտնակի պատին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 30-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակի պատին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. նա հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում