ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն, և երկիրը կավելացնի նավթի արդյունահանումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) «անհամբերությամբ սպասում է», թե երբ կվերացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները, և երկիրը կկարողանա ավելացնել նավթի արդյունահանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Shana լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Ղայսը։

«Իրանը ՕՊԵԿ-ի հիմնադիրներից մեկն է և նավթի համաշխարհային շուկայում հանգուցային խաղացողներից մեկը: Իրանը ներկայում գտնվում է պատժամիջոցների տակ, և դա սահմանափակում է արդյունահանումը: Մենք գիտենք, որ Իրանը կարող է արդյունահանման ծավալներն զգալիորեն մեծացնել կարճ ժամկետներում: Դա ցույց է տրվել 2015-2016 թթ.-ին, երբ չեղարկվել էին պատժամիջոցները», - ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը։

«Իսկապես, մենք ողջունում ենք Իրանի նավթարդյունահանման վերադարձն ապագայում, երբ պատժամիջոցները կչեղարկվեն: Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ օրվան»,- նշել է նա։

Ալ-Ղայսի գնահատմամբ՝ Իրանին հաջողվել է նավթի արդյունահանումն ավելացնել օրական գրեթե 1 մլն բարելով։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ երկիրը շարունակում է ներդրումներ կատարել նավթային ոլորտում ինչպես հանքավայրերի զարգացման նախագծերում, այնպես էլ նավթաքիմիական արդյունաբերության մեջ։

«Այսպիսով, Իրանը, որպես առանցքային մասնակից, ՕՊԵԿ-ի մյուս անդամների հետ միասին շարունակում է նավթի կայուն և հուսալի մատակարարումներ ապահովել ամբողջ աշխարհի սպառողներին», - ընդգծել է նա։

Ալ-Ղայսն Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նավթի նախարար Ջավադ Օուջիի հետ:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս