ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 28-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացել, որ որ Երևան-Սևան ավտոճանապարհից «Սևան» քրեակատարողական հիմնարկ տանող գրունտային ճանապարհին բեռնատարը (քարով բարձված) արգելափակվել է փոսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները ZiL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն․ Գ․) դուրս են բերել արգելափակումից: