Փրկարարները մարել են Նոյեմբերյանի տներից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 28-ին, ժամը 08:33-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյան քաղաքի «Կարմիր գյուղ» կոչվող հանդամասում գտնվող տներից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջուջևան գյուղի հարակից հանդամասում գտնվող բնակելի տանը:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:14-ին, մարվել՝ 11:26-ին: Այրվել են տան ներսում գտնվող գույքը (մոտ 80 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ):

Փրկարարների կողմից կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարևան շինությունը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան