Հասարակական

Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 28-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացել, որ Ազատի ջրամբարի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ջրամբարից դուրս են բերել «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ք.)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում