Ընթերցողի դատին է ներկայացվել Նիլ Սայմոնի «Յոնկերսում մոլորված» թատերագրության հայերեն թարգմանությունը

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցողի դատին է ներկայացվել ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի «Յոնկերսում մոլորված» թատերագրության հայերեն թարգմանությունը՝ գրող, գրականագետ, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի թարգմանությամբ, խմբագիր՝ Անահիտ Հակոբյան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գիրքը լույս է ընծայել «Դպիր» հրատարակչությունը: Գրքի՝ Գյումրիում կայացած շնորհանդեսին ներկա էր նաև անվանի թատերգու-թարգմանիչը:

Պիեսում ներկայացված է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան փոքրիկ Յոնկերս քաղաքի հանրության միջին խավի ընտանիքների կյանքը, նրանց ապրած սոցիալական դրաման: Թատերագրությունը Նյու Յորքում հաստատված հրեական Քուրնից ազգանվամբ ընտանիքի յոթ անդամների ծանր կյանքի նկարագրությունն է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հոգեբանական ողբերգությունը:

Գրքի շնորհանդեսին «Դպիր» հրատարակչության տնօրեն և գլխավոր խմբագիր Հովիկ Կարապետյանը, շնորհավորելով ընթերցողին, նշեց, որ պիեսը հասցեագրված է հայ ընթերցողին և հայկական թատրոններին ու արդեն հաջողությամբ բեմադրվել է և բազմիցս խաղացվել Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Մոլորվածները» վերտառությամբ:

Հեղինակի այս գործին անդրադառնալը պատահական չէ՝ գրքի շնորհանդեսին նշեց Մարո Մադոյան-Ալաջաջյանը: «Նույն իրավիճակում ենք, ինչ եղել են հրեաները՝ Հոլոքոստի ժամանակ: Դաժան կյանք տեսած կինը փորձում է սովորեցնել, ինչպես դիմանալ դժվարություններին: Ընտանեկան դրամայում շատ զուգահեռներ եմ տեսնում մեր պատմական իրողությունների հետ: Ես Բրոդվեյում տեսա այս ներկայացումը և այդ ժամանակ որոշեցի թարգմանել այն հայերեն»,- պատմում է թարգմանիչը:

Դրամատուրգ, թարգմանիչ, գրականագետ, արձակագիր, հրապարակախոս Մարո Մադոյան-Ալաջաջյանը ծնվել է 1956թ. հունիսի 29-ին Լենինականում (ներկայիս Գյումրի): Թատերագետ Ռազմիկ Մադոյանի և Ռոզա Հանեսօղլյանի դուստրն է: 1981թ. ամուսնու՝ Գևորգ Ալաջաջյանի հետ մեկնել է ԱՄՆ: Ընտանյոք բնակվում են Կալիֆորնիայի նահանգի Ֆրիմոնտ քաղաքում: Նրա գրչին են պատկանում «Քաջ Նազարի թոռները», «Վաղը ուշ կլինի» (2019թ.) և «Չինացին էլ լա՛վ հայ կդառնա» (2021թ.) պիեսները: Հունիսի 4-ին և 5-ին Թբիլիսիի Պ․Ադամյանի անվ․ Հայկական պետական դրամատիկական թատրոնում և Շոթա Ռուսթավելու անվ․ ժողովրդական թատրոնում կայանալու է իր հեղինակած «Ապրի՛ր, քանի դեռ ապրում ես» պիեսի առաջնախաղերը։ Նրա թատերգություններից բեմադրվել են նաև ԱՄՆ հայկական թատրոններում: Հեղինակել է բազմաթիվ գրականագիտական աշխատություններ: Հատկանշական են ամերիկահայ բանաստեղծ Զարեհ Մելքոնյանի պոեզիային նվիրված ծավալուն հոդվածները, «Խոհեր Ազար Նաֆիսիի «Լոլիտան» ընթերցելը Թեհրանում»» էսսեն, բազմաթիվ հրապարակախոսական-խոհափիլիսոփայական զրույցներ: Անգլերենից թարգմանել և հայ ընթերցողին է ներկայացրել Փոլ Ռուդնիկի «Ես ատում եմ «Համլետը»» (2015թ.), Նիլ Սայմոնի «Յոնկերսում մոլորվածը» թատերգությունները: Թարգմանել է արժեքավոր գրքեր. Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» (2013թ.), Մարկ Մուստյանի «Ժանդարմը» (2015թ.), Րիք Րիորդանի «Մագնուս Չեյսը» և «Ասգարդի աստվածները» շարքի «Ամառային սուրը» (2019թ.) վեպերը, Նոբելյան մրցանակակիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» (2017 թ.) պատմվածքների ժողովածուն: Ֆրիմոնտում ամուսնու հետ հիմնադրել է «Արձագանք» բարեգործական ընկերությունը: Ավանդական են դարձել Հայաստանում նրա կազմակերպած պատմվածքների ամենամյա մանկապատանեկան մրցույթները: Երևանում հիմնադրել է «Արձագանք» գրական-մշակութային հանդեսը, որտեղ զետեղվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ սփյուռքի ժամանակակից գրականության և մշակութային ոլորտի մի շարք հեղինակների ստեղծագործություններից:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն