Երևանի քաղաքապետարանում կայացել է «Երևանի հուշերը» գրքի շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 20 հեղինակների մասնակցությամբ ստեղծված «Երևանի հուշերը» գրքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«496 էջ և 2086 գրամ. մայրաքաղաքի հազարամյակների պատմության, հարուստ ժառանգության ու ավանդույթների մասին այսուհետ կպատմի նաև «Երևանի հուշերը» գիրքը: Նախագիծը կյանքի կոչելու համար նախաձեռնության շուրջ հավաքված մարդիկ պատմական Էքսկուրս են կատարել դեպի Հայաստանի պատմության հնագույն ժամանակներ, ուրարտական ժամանակաշրջան, որպեսզի կարողանան ներկայացնեն Երևանի հոգին: Գիրքը միավորել է 20 հեղինակի, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտի գիտակ է։ Նկարազարդված այս շտեմարանի շնորհանդեսը կայացավ Երևանի քաղաքապետարանում. նախագծի հեղինակներին ու աջակիցներին հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

««Երևանի հուշեր»-ը բացառիկ մի գիրք է Երևան քաղաքի և հայկական մշակույթի, արվեստի, ճարտարապետության, երաժշտության ժառանգության, ավանդույթների մասին, և էսսեների այս հավաքածուն՝ պարոն Իլյինի կողմից հավաքված մեկ ամբողջության մեջ, իրապես Երևան քաղաքին տալիս է իր ժառանգությունը նորովի ճանաչելու, իր պատմությունը նորովի գնահատելու հնարավորություն: Ես շատ ուրախ եմ, որ Երևանի քաղաքապետարանը նույնպես միացել է այս նախաձեռնությանը՝ Երևանի ժառանգության ու հայ մշակույթի ժառանգության մասին ևս մեկ կարևոր հետք թողնելով»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ընդգծել, որ քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ նախաձեռնությունների առջև:

Ըստ աղբյուրի՝ շուրջ երկու տարի տևած աշխատանքից հետո «Երևանի հուշերը» գրքի մեծ թիմը փաստում է՝ առաջադրանքը կատարված է, նախագիծը՝ ստացված: Նախաձեռնության հեղինակը պրոֆեսոր Արմեն Դարբինյանն է, գրքի հրատարակիչը՝ Նիկոլաս Իլյինը, ողջ գործընթացը համակարգել է Էռնա Ռևազովան, հրատարակմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը:

«Այս գիրքը սիրո մասին է, Երևանը սիրո քաղաք է, Երևանը ստեղծվել և կառուցվել է նույնպես սիրով և հանուն սիրո: Եվ, իհարկե, բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեցան գրքի ստեղծմանն ու հրատարակմանը, համակված էին այդ սիրով և ոգեշնչված էին Երևանով»,- նշել է պրոֆեսոր Արմեն Դարբինյանը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն