Հեղինակ-գիրք-ընթերցող-հրատարակիչ բացառիկ հանդիպում․ շարունակվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի երկրորդ օրը՝ մայիսի 26-ին, կայացել են մի շարք դասախոսություններ, հանդիպումներ, շնորհանդեսներ, այդ թվում՝ «Նյումեգ»-ի հրատարակած «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդեսը, Սուրեն Դանիելյանի դասախոսությունը՝ Պոլսահայ նորագույն գրականության մասին, Շենոն Սալիվանի և Յորղոս Կուտուվելասի «Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե»-ն (Վերսոպոլիս), Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդեսը («Զանգակ»), Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդեսը (Անտարես), Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդեսը («Նյումեգ»), Կլաուդիո Պոցցանիի և Նարեկ Կոսմոսի գրական-երաժշտական բաթլը, հանդիպում Արմեն Զախարյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բոլոր միջոցառումների մուտքն ազատ է եղել:

«Փառատոնային հարթակում վերջին տարիների իրենց գրական արտադրանքն ու նոր հրատարակություններն են ներկայացնում շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ: «Սարգիս Խաչենց/Փրինթ ինֆո» հրատարակչության ծրագրերի ներկայացուցիչ Գարեգին Ալեքսանյանը ներկայացնում էր հրատարակչության ողջ գրական արտադրանքը: Նոր հրատարակություններից Գարեգին Ալեքսանյանն առանձնացրել է «Ժամանակ ու խոսք» մատենաշարի ֆրանսիացի բանաստեղծ, թատերագիր, մտածող Պոլ Կլոդելի «Աչքը լսում է» էսսեների նշանավոր ժողովածուն և նույն մատենաշարի ֆրանսիացի բանաստեղծ, էսսեիստ, արվեստի տեսաբան և քննադատ Պոլ Վալերիի «Էվպալինոս կամ ճարտարապետ» աշխատությունը: Հրատարակչության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ գրքերը ֆրանսերենից թարգանվել են հայերեն և ուղղված են արվեստաբաններին, մշակութաբաններին, ճարտարապետներին և արվեստասեր լայն հանրությանը:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի ներկայացմամբ՝ հայաստանյան գրահրատարակչական շուկայում «Անտարեսը» ամենաշատն է հրատարակում ժամանակակից գրողների գործերը: Մասնավորապես՝ վերջին 10 տարում տպագրվել է ժամանակակից հայ գրողների շուրջ 150 գիրք: Գրքի երևանյան փառատոնի տաղավարում ներկայացված է «21-րդ դար» մատենաշարը, որում ընդգրկված են Գուրգեն Խանջյանի, Հովիկ Աֆյանի, Հովհաննես Երանյանի, Գիգի, Համլետ Առաքելյանի, Գևորգ Սահակյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Հրաչ Բեգլարյանի և ժամանակակից այլ հայ գրողների գործեր։ Արքմենիկ Նիկողոսյանի նշմամբ՝ փառատոնը հնարավորություն է տալիս ձեռք բերելու նոր ընթերցողներ, հեղինակներին տարվա մեջ հանդիպելու բացառիկ առիթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փառատոնը՝ հրաշալի հնարավորություն շփումների համար

Ըստ աղբյուրի՝ արձակագիր, 5 գրքի հեղինակ Հովիկ Աֆյանի համար Գրքի երևանյան փառատոնը կարևոր մի հարթակ է, որը ոչ միայն հնարավորություն է տալիս ներկայացնելու գրքերը, այլև հանդիպելու գրող ընկերներին, ընթերցողներին, զրուցելու, մտքեր փոխանակելու, կարծիքներ և քննադատություններ լսելու. «Այս հանդիպումները գրողի համար մեծապես կարևորվում են: Ժամանակակից գրողը ծանրաբեռնված է այլ գործերով և մարդկանց հետ շփվելու կարիք ունի: Նման միջոցառումները հրաշալի հնարավորություն են շփվելու տարբեր մարդկանց հետ. վերջապես, սա կարող է լինել մի վայր, որտեղ կարող ենք խոսել միմյանց գրքերի մասին և քննարկումներ կազմակերպել»:

Գրքի փառատոնին թանգարանները ներկայացնում են իրենց գիտական և հրատարակչական գործունեությունը

Նշվում է, որ փառատոնին մշակութային հաստատություններից ներկայացրած են Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի հրատարակությունները:

«Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմինե Ավետիսյանի տեղեկացմամբ՝ թանգարանը մշտապես զբաղվում է գիտական գործունեությամբ և հատկանշական է, որ հրատարակում է իր գիտաշխատողների գիտական աշխատությունները:

«Գրքի երևանյան միջազգային փառատոնին ներկայացված են թանգարանի գիտական ուսումնասիրությունների հրատարակությունները: Իսահակյանը, կարծես, որպես մանկագիր այնքան էլ հայտնի չէ, և մենք որոշել ենք նրա ուսուցողական, խոհափիլիսոփայական հեքիաթները, առակները ավելի հասանելի դարձնել, հանրահռչակել և տարածել: Այստեղ ներկայացված են թանգարանի կողմից առանձին գրքերով հրատարակված Վարպետի առակները, հեքիաթները, լեգենդներն ու բալլադները, պոեմները՝ երկլեզու և գունազարդ: Նախորդ տարի տպագրվել է «Աբու Լալա Մահարի» պոեմը երկլեզու, Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով: Տաղավարում ներկայացված է Իսահակյանի ողջ գրական ժառանգությունը՝ դպրոցական տարբեր տարիքի երեխաների, ուսանողների, և, ընդհանրապես ընթերցասեր լայն հանրության համար համար»,- նշել է Արմինե Ավետիսյանը և հավելել, որ այս օրերի ընթացքում վաճառվել են երկլեզու, նոր հրատարակված «Աբու Լալա Մահարի» պոեմը, հեքիաթները, առակները և գրքեր: Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ Գրքի երևանյան փառատոնը տարվա ընթացքում սպասված միջոցառում է, քանի որ այս հարթակը հնարավորություն է ընձեռում ներկայացնել թանգարանի տարբեր տարիների հրատարակչական և գիտական գործունեությունը»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանի տեղեկացմամբ՝ փառատոնի շրջանակում ներկայացված են թանգարանի կողմից իրականացված տարբեր տարիների հրատարակություններ, որոնք ներկայացնում են թանգարանի ցուցանմուշները և դրանց հիման վրա արված հետազոտությունները՝ գրքի, պատկերագրքի, ալբոմի տեսքով. «Թեմաները բազմազան են՝ հայկական գորգերից մինչև դրամներ, բրոնզեդարյան նմուշներից մինչև հնագիտական նմուշներ: Աշխատությունները հիմնականում եռալեզու են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Գրքի երևանյան փառատոնը ևս մի հարթակ է, որտեղ հնարավորություն ունենք ներկայանալու, փառատոնի այցելուների ուշադրությունը հրավիրելու դեպի թանգարանը: Եվ եթե անգամ փառատոնի այցելուներն այս պահին ձեռք չբերերն թանգարանի գրքերն ու ալբոմները, այս նյութերի միջոցով ծանոթանալով թանգարանի նմուշներին՝ վստահաբար կայցելեն պատմության թանգարան: Սա շատ կարևոր ուղի է, կապող հարթակ՝ այցելուներին թանգարան գրավելու հրաշալի հնարավորություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ոլորտի մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն