Հասարակական

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում այրվել է տներից մեկի տանիքը և երկրորդ հարկը

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում այրվել է տներից մեկի տանիքը և երկրորդ հարկը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 25-ին, ժամը 16:06-ին ահազանգ է ստացել, որ Հարթաշեն գյուղում այրվում է տան տանիք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։10-ին, մարվել՝ 19։07-ին։ Այրվել են գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և երկրորդ հարկը՝ գույքով (մոտ 90 քմ): Տուժածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում