Հասարակական

Սևանի քրեական հետախույզները Երևանի ավտոկայանում հայտնաբերված հետախուզվողին ներկայացրել են վարույթն իրականացնող մարմին

1 րոպեի ընթերցում

Սևանի քրեական հետախույզները Երևանի ավտոկայանում հայտնաբերված հետախուզվողին ներկայացրել են վարույթն իրականացնող մարմին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 22-ին, ժամը 15.40-ին, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող ավտոկայանում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1990 թ. ծնված Խաչիկ Գ.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Խաչիկ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում