Հասարակական

ԱՄՆ հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից մայիսի 23-ին, ժամը 02.30-ին, հետո գծային բաժին է բերվել և ձերբակալվել ԱՄՆ քաղաքացի, 1963 թ. ծնված Արմեն Ե.-ն, որը 2013 թ. հունիսի 11-ից Կենտրոնական բաժնի կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի և 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում