Հասարակական

Փրկարարները դուրս են բերել Գյումրիում դիտահորն ընկած քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Փրկարարները դուրս են բերել Գյումրիում դիտահորն ընկած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 23-ին, ժամը 17։14-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում քաղաքացին ընկել է դիտահորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քաղաքացի Հ․ Հ․-ն ընկել է Շիրակացի փողոցի թիվ 56 հասցեի մոտակայքում գտնվող դիտահորը (մոտ 1,2 մ):

Նշվում է, որ փրկարարները դիտահորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Հ. Հ․-ին. տուժածը հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում