Հասարակական

Փրկարարները մոտ 3 տոննա անձրևաջուր են հեռացրել Տաշիր քաղաքի տներից մեկի խոհանոցից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մոտ 3 տոննա անձրևաջուր են հեռացրել Տաշիր քաղաքի տներից մեկի խոհանոցից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 21-ին, ժամը 16։17-ին ահազանգ է ստացել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը լցվում է անձրևաջրերով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ տանը կից կառուցված խոհանոցը (մոտ 16 քմ) լցվել է անձրևաջրով (մոտ 30 սմ բարձրությամբ)։

Նշվում է, որ փրկարարները մոտոպոմպի օգնությամբ խոհանոցից հեռացրել են մոտ 3 տոննա անձրևաջուր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում