Չարենցի գործերը թարգմանվել են իտալերեն. «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրը ներկայացվել է «Լա Սապիենցա» համալսարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում Հայաստանի Հանրապտության դեսպանության և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նախաձեռնությամբ 2023թ․ մայիսի 16-ին համալսարանի դասական արվեստի թանգարանի ODEION սրահում, հանրահայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեի մասնակցությամբ կայացել է «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրի շնորհանդեսը. գիրքը բովանդակում է 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանությունները և հայերեն բնօրինակները ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, նույն միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև գրող, Լետիցիա Լեոնարդիի հեղինակած «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» խորագրով աշխատության շնորհանդեսը՝ Կառլո Վերդոնեի նախաբանով։

«Ելույթներով հանդես եկան Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի ռեկտոր Անտոնելա Պոլիմենին, Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը, «Լա Սապիենցա» համալսարանի Հնագիտության դեպարտամենտի տնօրեն Ջորջո Պիրասը, «Ես իմ անուշ Հայաստանի» գրքի խմբագիր Դոմենիկո Պոլիտոն, Չարենցի երկերի թարգմանիչ Ալֆոնսո Պոմպելլան, «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» գրքի հեղինակ Լետիցիա Լեոնարդին, «Le Lettere» հրատարակչության ներկայացուցիչ Ֆիլիպպո Օռլանդոն և վերջում՝ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ հատընտիրի թարգմանությունների հեղինակներն են Մարիո Վերդոնեն, Պողոս Լևոն Զեքիյանը, Ալֆոնսո Պոմպելլան, Անուշ Թոռունյանը, Մարիամ Երեմյանը, Գրիգոր Ղազարյանը, Հասմիկ Վարդանյանը:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել ակադեմիական շրջանակների, իտալահայ համայնքի ներկայացուցչներ, «Լա Սապիենցա» համալսարանի ուսանողությունը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն