Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
1 րոպեի ընթերցում
![Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/05/1111076.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
09.06.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»,
13.06.2023 թ. - «Օտար լեզուներ»,
16.06.2023 թ. - «Մաթեմատիկա»,
20.06.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»,
23.06.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,
27.06.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»: