ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մայիսի 16-17-ին վարչապետը Ռեյկյավիկում կմասնակցիԵվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին:
Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: