Մշակույթ

Կիթառահար Յակովոս Կոլանյանը բազմաբովանդակ ծրագրով հանդես կգա Երևանում

2 րոպեի ընթերցում

Կիթառահար Յակովոս Կոլանյանը բազմաբովանդակ ծրագրով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանից Հայաստան ժամանած կիթառահար Յակովոս Կոլանյանը մայիսի 18-ին համերգային ծրագրով կներկայանա Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն Միքիս Թեոդորակիսի «Էպիտաֆիա», Յակովոս Կոլանյանի «Ձայներ 1915» ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական երաժշտություն՝ փոխադրված կիթառի համար («Սարերի հովին մեռնեմ», «Յարիմո», «Էնզելի», «Շուրջպար», «Նազելի պար», «Յաման յար», «Նուբար-Նուբար», «Զանգեզուրի պար»):

Կոլանյանը ծնվել է 1960 թվականինՀունաստանում և առավելապես հայտնի է դասական կիթառով էթնիկ ժողովրդական երաժշտության իր կատարումներով։ Գործունեության ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Լատինական Ամերիկայում, որտեղ հանդիսատեսին է ներկայացրել դասական կիթառի երկացանկի մեծ մասը: Պարբերաբար մասնակցում է Վիեննայում, Միլանում, Աթենքում, Իսրայելում, Կիպրոսում և Երևանում անցկացվող միջազգային փառատոնների՝ հանդես գալով մենահամերգներով կամ նվագախմբերի հետ։ Ակտիվ զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում