ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 14-ին, ժամը 16։08-ին ահազանգ է ստացել, որ Հրազդանի կիրճի երթևեկելի հատվածում ավտոմեքենա է շրջվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. տուժածներ չկան։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: