ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 14-ին, ժամը 12։30-ին տեղեկություն է ստացել, որ Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է, քարերը տեղի ուժերով հեռացվել են ճանապարհից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ մասամբ փլուզվել է պարսպի աշտարակներից մեկի (20 քմ) մոտ 12 քմ հատվածը. առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։