Հասարակական

Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում անասնագոմի տանիք և 50 հակ անասնակեր է այրվել

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում անասնագոմի տանիք և 50 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 14-ին, ժամը 02։47-ին ահազանգ է ստացել, որ Գեղադիր գյուղի 5-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:30-ին։ Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և անասնագոմում կուտակած 50 հակ անասնակեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում