ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 19:33-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող չշահագործվող անասնագոմի տանիքում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 22:03-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ և ներսում կուտակած կենցաղային իրեր՝ մոտ 90 քմ: