Հասարակական

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղություններում մայիսի 13-ի ժամը 00:05-00:30-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ժամը 00:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել վերոնշյալ հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում