Հասարակական

Հրշեջները մարել են Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 12-ին, ժամը 16։40-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 17։23-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) փայտե և պլաստմասսե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ, և էլեկտրական մալուխներ (մոտ 40 գմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում