Հասարակական

Փրկարարները Ջերմուկում ոտքը վնասած ՌԴ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Ջերմուկում ոտքը վնասած ՌԴ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 12-ին, ժամը 15։54-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին Ջերմուկ քաղաքի եղնիկի արձանի մոտակայքում ընկել և վնասել է ոտքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ շտապօգնության աշխատակիցները տեղում տուժած Լ․ Մ․-ին (ծնված 1966 թ․, ՌԴ քաղաքացի) ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Նշվում է, որ փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի բուժմիավորում, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում