ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 12-ին, ժամը 15։43-ին տեղեկություն է ստացել, որ Տարոնիկ գյուղի թանգարանի ետնամասում՝ ջրանցքի մեջ, տղամարդու դի է նկատվում. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ. Թ.-ի (ծնված 1963 թ.) դին: