Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորել է չճշտված, սխալ տեղեկություններ չտարածել և հետևել պաշտոնական լրահոսին՝ հավելելով, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Կարդացեք հոդվածը` Русский