ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 11-ին, ժամը 16։20-ին ահազանգ է ստացել, որ Վարդաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալաշկերտի փողոցի տներից մեկի բակում:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 18:13-ին: Այրվել են կուտակած աթար և անասնակերի մնացորդ (մոտ 130 խմ):