Հասարակական

Պարեկները մայիսի 1-ից 8-ը Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5228, վեց մարզերում՝ 7232 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները մայիսի 1-ից 8-ը Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5228, վեց մարզերում՝ 7232 խախտում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում մայիսի 1-ից 8-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5228 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 158 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 182, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 255 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 155, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 332, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 750 իրավախախտումներ։ 206 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 426-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 80-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 86 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 7232 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 191 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 239, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 419 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 86, չամրակապված վարելու՝ 876, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 148 իրավախախտումներ։ 347 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1506-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 38 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում