ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 7-ին, ժամը 14:06-ին ահազանգ է ստացել, որ Սարագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկիմոտակայքում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 17:20-ին։ Այրվել է մոտ 800հակ անասնակեր:
Հրդեհի վայրում իրականացվել են քանդման աշխատանքներ։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից
երկու փրկարար։