Պաշտոնական

Վարչապետը հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին. նրա պաշտոնական այցն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին. նրա պաշտոնական այցն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգության ոլորտում իրականացվող քայլերին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, «իԳործ» ծրագրի շրջանակում և այլ ծրագրերով Սփյուռքի մասնագետներին ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավման հնարավորություններին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներին:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը Պրահայում ծաղիկներ է խոնարհել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ:

Այցի շրջանակում վարչապետը Պրահայում այցելել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի տարածաշրջանային գլխամաս: Տնօրեն Ջեյմի Ֆլայի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռադիոկայանի հայկական ծառայությանը:

Նշվում է, որ վարչապետի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն ավարտվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում