Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ամփոփեց պաշտոնական այցը

2 րոպեի ընթերցում

ՊՐԱՀԱ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիա կատարած այցը բավական արդյունավետ էր և բովանդակալից. Չեխիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումն այսպես ամփոփեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր՝ Չեխիա կատարած պաշտոնական այցը։

«Ավարտվում է պաշտոնական այցը։ Ասեմ, որ շատ բովանդակային հանդիպումներ ունեցանք։ Կարծում եմ, որ մենք կարողացանք մեր տեսակետներն ավելի հասկանալի դարձնել մեր չեխ գործընկերներին։ Կարողացանք հասկանալ նրանց ըմբռնումներն ու ընկալումները մեր մասին, մեր տարածաշրջանի զարգացումների մասին։ Իմ այցերի կարևոր բաղադրիչներից է հայության հետ հանդիպումները, ուղիղ հարց ու պատասխանները համայնքի ներկայացուցիչների հետ։ Դրանք շատ օգտակար են»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ` ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Չեխիայում է։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել եբ ընդլայնված կազմերով: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես եկան հայտարարություններով: Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ տարածաշրջանային, անվտանագային, տնտեսական հարցեր։

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:

Հայերեն العربية English Русский

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը