Ուղղափառության գաղափարախոսությունը՝ ռուս գրողների գործերում. Երևանում կայացել է 12 հատորանոց մատենաշարի շնորհանդեսը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնում մայիսի 4-ին տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, 2003 թվականից «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամը» հրատարակում է «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարը: Տասներկուհատորյա այս յուրահատուկ հավաքածուն նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Գոգոլի, Ֆեոդոր Տյուտչևի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Պուշկինի, Աննա Ախմատովայի, Նիկոլայ Ռուբցովի, Միխայի Լերմոնտովի, Սերգեյ Եսենինի, Վասիլի Շուկշինի, Միխայիլ Շոլոխովի, Միխայիլ Լոմոնոսովի ստեղծագործություններում ուղղափառության գաղափարախոսությանը:

Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» նախագահ Վալերի Ալեքսեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, «Ռուսական գրքի տուն» ՀԿ տնօրեն Ստեփան Կիրակոսյանը, պետական և հոգևոր այրեր, մշակույթի, կրթության ոլորտների ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և անդրադարձել հայ-ռուսական մշակութային կապերի բազմադարյա պատմությանն ու մշակույթների փոխկապակցությանը. «Մշակույթը միավորում է մարդկանց, հասարակություններին և ազգերին՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելիությունից, և մեր միջև առկա է փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի այս անսպառ աղբյուրը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հայ-ռուսական հարաբերությունները մշակույթի և կրթության ոլորտում ոչ միայն շարունակում են զարգանալ, այլև ձեռք են բերում նոր ձևաչափեր։ Դրա վկայությունն են այսօրվա միջոցառումը, օրեր առաջ Երևանում անցկացված մշակույթի ոլորտի հայ-ռուսական կրթական ֆորումը, 2022 թվականին Ռուսաստանում անցկացված հայկական մշակույթի և Հայաստանում անցկացված ռուսական հոգևոր մշակույթի օրերը, ինչպես նաև մի շարք համատեղ այլ միջոցառումներ, նախագծեր, որոնք պարբերաբար անցկացվում են երկու երկրներում»։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին` «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» և «Ռուսական գրքի տան» ղեկավարներին՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը խթանելու և մշակույթի միջոցով կապերն առավել ամրապնդելու հնարավորության համար:

Նշվում է, որ միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» նախագահ Վալերի Ալեքսեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Իրենց խոսքում բանախոսներն անդրադարձել են հայ-ռուսական հոգևոր-մշակութային կապերին և նշել, որ շնորհանդեսի անցկացումը Հայաստանում հատկանշական է, քանի որ մատենաշարում ընդգրկված գրողները նույնպես ստեղծագործական, հոգևոր, մշակութային, բարեկամական կապեր են ունեցել Հայաստանի և հայ մտավորականների հետ:

Շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել գրադարաններին «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարի նվիրատվություն:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն