Հասարակական

Փրկարարները դուրս են բերել 400 մետր խորությամբ ձորն ընկած քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Փրկարարները դուրս են բերել 400 մետր խորությամբ ձորն ընկած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 3-ին, ժամը 16։43-ին ահազանգ է ստացել, որ Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. դժվարամատչելի տեղանքից քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները, պարեկային ծառայության և շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ս. Բ.-ին (ծնված 1972 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 400 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. նա հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում